▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ են հասցրել Բագրավանին, նախրապանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, ամենից շատ տուժած համայնքներից է Բագրավանը։ Այստեղ նաև փոթորիկ է մոլեգնել՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին։

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Բագրավանից, նշել է՝ այստեղ իրական աղետ է։ Թումասյանը հայտնել է նաև՝ Բագրավանի երիտասարդ նախրապանը, ով սարերում է եղել, ծանր վնասվածքներ է ստացել.

«Բագրավանի սարերում երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Սարերում է եղել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասվածքներ է ստացել... Առողջություն ենք մաղթում և Աստված ենք կանչում, որ շուտ ապաքինվի»:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն more