Քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց են սկսել մի խումբ քաղաքացիներ, ովքեր պահանջում են քաղաքապետի, Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները, ինչպես նաև մի շարք այլ պահանջներ են ներկայացրել` սպասելով դրանց կատարմանը:
Եվ, քանի որ աստիճանների հատվածը զբաղեցրել են ոստիկանները, մեր տեղեկություններով քաղաքացիներն ակցիան անց են կացնում գազոնի վրա: Քաղաքապետարանն էլ որոշել է բացել ջուրը, որպեսզի հեռացնի քաղաքացիներին, սակայն ակցիայի մասնակիցները զովանում են, պարում, երգում և ուրախանում:
Նշենք, որ ակտիվիստներն իրենց ֆեյսբուքյան էջում տեղեկացրել են, որ այսօր Քաղաքապետարանի մոտ ժամը 7-ին որոշել են նշել հաղթանակը, ուստի կիթառ, երաժշտական գործիքներ անհրաժեշտ կլինեն:
Տեսանյութն` Առաջին լրատվականի: