▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանդր Վարպետյանին տուն չթողնելը խայտառակություն է. հայտարարություն

Վտարանդի հայ գրողների միությունը հայտարարություն է տարածել

«Վտարանդի հայ գրողների միության համահիմնադիր Ալեքսանդր Վարպետյանին երկու օր է գերության մեջ է պահում ԿԳԲ-ն, Երևանի Զվարթնոց օդանավակայանի մեկուսարանում: Թշնամիներին չենք դատապարտում. վաղուց հայտարարել ենք որ մտադիր ենք ոչնչացնել նրանց, հավատարիմ ենք մեր հայտարարությանը: Դատապարտում ենք դեռ լռություն պահպանող մեր հայրենակիցներին:

Ալեքսանդր Վարպետյանի ճակատագիրը համայն հայության խնդիրն է, ոչ իր, ոչ իր համակիրների, ընթերցողների: Այդ պատճառով զերծ ենք մնում այս հայտարարությունում նրա արժանիքները, ներդրումն և ավանդը թվելուց:

Հայքում գտնվելու, ապրելու, կերտելու իրավունքը յուրաքանչյուր հայինն է, անկախ արժանիքից, ներդրումից, ավանդից, ծննդավայրից, կամ ապրելավայրից:

Ալեքսանդր Վարպետյանը Երևանում ապրել է իր գիտակցական ամբողջ կյանքը, ունի տուն, զավակներ, թոռներ:

Ալեքսանդր Վարպետյանին տուն չթողնելը հենց հիմա, կդառնա համայն հայության պատմական հերթական խայտառակությունը, իսկ որ դա հենց այդպես լինի, խիստ կհետևեն բոլոր վտարանդի գրողներն ու լրագրողները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more