▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևը Կաշենի հանքը վաճառել է անգլիացիներին»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը 24TV-ի եթերում անդրադարձել է ադրբեջանիցների կողմից իբրև թե բնապահպանական նպատակներով Լաչինի միջանցքը փակելուն․ «Ալիևը Կաշենի հանքը վաճառել է անգլիացիներին, Լաչինի միջանցքում այդ հարցն է լուծում: Ի՞նչ է տեղի ունենում․ Ալիևը դեռ այս տարվա ամռանը պայմանագրով, ըստ էության, կա՛մ վաճառել, կա՛մ վարձակալության է հանձնել Կաշեն, Դրմբոն հանքավայրերը, որոնք տրված են բրիտանական ընկերություններից մեկի վերահսկողությանը։ Ադրբեջանցիները պարտավոր են անգլիացիների մուտքը ապահովել, իմ կարծիքով՝ իրենք նաև այդ խնդիրն են հիմա փորձում լուծել, որովհետև թիրախը հենց հանքավայրն է, իրենք շարժվել են հանքավայրի ուղղությամբ՝ փորձելով մուտք գործել հանք, փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնելով՝ հետո ապահովել իրենց պայմանագրային պարտավորությունները»։
Հայրապետյանի համոզմամբ, Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն չկա և ակնհայտ է, որ այդ «բնապահպանները» իրականում պետության կողմից ուղարկված և կոնկրետ խնդիրներ լուծող մարդիկ են․ «Իրավիճակը ծայրահեղ լարված է, այդ մարդիկ չեն պատրաստվում հեռանալ և չի բացառվում, որ նույնիսկ սադրանքներ կարող են լինել։ Ստեղծված իրավիճակը կարող է հումանիտար աղետի պատճառ դառնալ»,- ընդգծել է Հայրապետյանը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more