▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորյա քաոս. տուրիստական անբարեխիղճ գործակալությունները փչացնում են տոնը

Արդեն տեղեկացրել ենք, որ «Յունոնա տուր» տուրիստական ընկերության միջոցով ամանորյա ուղեգրեր գնած հարյուրավոր քաղաքացիներ տհաճ իրավիճակում են հայտնվել: 

Նրանք մոտ քսան ժամ  Զվարթնոց օդանավակայանում սպասում են իրենց մեկնումին  Հնդկաստանի Գոա հանգստյան գոտի, որտեղ մտադիր են դիմավորել Ամանորը,սակայն ինքնաթիռ չկա. «Յունոնա տուր» տուրիստական ընկերությունը որևէ պաշտոնական պարզաբանում կամ հայտարարություն չի անում, սակայն, ըստ տեղեկությունների, խնդիր է առաջացել ավիաընկերության հետ, որն էլ պետք է իրականացներ չարտերային թռիչքը:

Հայտնի է դարձել, որ Հնդկաստան մեկնել պատրաստվող ուղևորներին հրավիրել են ինչ-որ ինքնաթիռ, սակայն ավելի ուշ` մարդկանց փորձել են իջեցնել:

Զայրացած ուղևորներն ընդդիմացել են ու հրաժարվել լքել ինքնաթիռը:


Asekose.am-ը կհետևի իրադարձությունների զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more