▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամենակարևոր հարցը՝ Էդմոնին ու իր շեֆին»

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առավոտ Նիկոլ Փաշինյանը գրում է, թե սեպտեմբերին դեռ ընդունել է ռուսական առաջարկները և հուսով է՝ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները, Ադրբեջանին էլ կստիպի համաձայնի։ Համարյա նույն բանը գրում է Նիկոլի մոտ աշխատող, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Ամենակարևոր հարցն Էդմոնին ու իր շեֆին․ իսկ դուք ինչո՞ւ չեք հրաժարվում վաշինգթոնյան առաջարկներից, որ մնա միայն ռուսականը։ Վաշինգթոնյան առաջարկն էս մի 20 օր է՝ արտահոսք է եղել, չեք հերքել, ուրեմն՝ դա է դրանց առաջարկածը, չեք հերքում․ հրապարակային հրաժարվեք, հի՛մա հրաժարվեք:

Չէ՞ որ, երբ Հայաստանը հրաժարվի վաշինգթոնյան տարբերակից, նշանակում է՝ այն արդեն դուրս կգա մեջտեղից։ Դրանից հետո միջազգային հանրությունը, այդ միացյալ Արևմուտք կոչվածն էլ կասի՝ գնացեք ուրեմն՝ բանակցեք ռուսական տարբերակով։

Էդմոն Մարուքյանին ու իր շեֆին հարցնում եմ՝ ինչո՞ւ պետք է Ռուսաստանը «վիզ դնի», ստիպի Ալիևին, որպեսզի նա մերժի իր համար ավելի բարենպաստ տարբերակը, որով Արցախն իրեն է նվիրվում՝ Վաշինգթոնյան տարբերակը մերժի, եթե դու չես մերժում։ Վաշինգթոնն ասում է՝ Ալիևն էլ է համաձայն, Նիկոլն էլ։

Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ ինքն առաջարկել է, բայց չի պարտադրելու։ Այսինքն՝ ձեր դաշտում է գնդակը, որոշում կայացնողը Հայաստանն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more