▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաթանկ հյուրանոցների ութնյակը

Ձմեռն ու ամառը այն եղանակներ են, որոնք մարդկանց թույլ են տալիս մտածել հանգստի և աշխատանքից որոշ ժամանակով կտրվելու մասին: Այդ եղանակներին է, որ աշխարհի տարբեր անկյուններում հյուրանոցները լեփ-լեցուն են լինում: Այդ հյուրանոցները իրենց ծառայություններն ու սենյակները առաջարկում են տարբեր գներով: Ոմանք, նույնիսկ, աստղաբաշխական թվեր են ներկայացնում և դրանց դիմաց խոստանում անմոռանալի ու տպավորիչ հանգիստ: TripAdvisor կայքէջը կազմել է աշխարհի ամենաթանկ հյուրանոցների ցանկը մարդկանց ոգեշնչելու եւ մի փոքր իրականությունից կտրելու համար:

Four Seasons Tented Camp Golden Triangle - Չեյն Սեն, Թաիլանդ

Առաջարկում է շքեզ վրանային համարներ բամբուկներով հարուստ ջունգլիներում՝ Չեյն Ռայում, Թաիլանդում: Հյուրանոցն առաջարկում է նաեւ երեք-չորս օրյա արշավներ, որոնց ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փղերով տեղափոխվել մի վայրից մյուսն ու տեսնել թե ինչպես են բլուրներում բնակեցված ցեղերն ապրում այս շրջանում:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 1,055 ֆունտ (1.290 եվրո)

Jumby Bay, A Rosewood Resort – Անտիգուա, Կարիբյան կղզիներ

 Հյուրանոցը գտնվում է մասնավոր 300 ակր (121 հեկտար) տարածքով կղզում: Այն տեղակայված է Անտիգուա ափից երկու մղոն (3 կմ ) հեռու: Հյուրանոցն առաջարկում է սենյակների եւ համալիրների բազմազանություն, որոնց հատուկ է դեպի Կարիբյան ծովը նայող մեծ բացօթյա պատշգամբներ, մասնավոր պարտեզներ եւ մասնավոր լողավազան: Ինչպես TripAdvisor կայքէջի ճանապարհորդներից մեկն է արձագանքում. «Հիանալի սպասարկում: Հսկայական ժամանակակից մաքուր համալիրներ: Համեղ ուտելիք»:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 652 ֆունտ (795 եվրո)

Anantara Kihavah Villas – Բա Ատոլ, Մալդիվյան կղզիներ

Մալդիվյան կղզիներում գտնվող այս շքեզ հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է օվկիանոսից մի փոքր հեռու լողավազան, ստորջրյա ռեստորան եւ մասնավոր լողափ: Ինչպես TripAdvisor կայքէջի ճանապարհորդներից մեկն է նշել. «Սա երբեւէ իմ այցելած հյուրանոցներից լավագույնն է»:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 987 ֆունտ (1,205 եվրո)

Burj Al Arab – Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ

 Այս հյուրանոցը նախատեսված է նմանել մեծ առագաստանավի: Գտնվում է 321 մետր բարձրության վրա՝ գերազանցելով Դուբայի տեսանելի հորիզոնը: Burj Al Arab-ն առաջարկում է համալիրային գրանցում, յուրաքանչյուր հարկում առանձին ընդունարան եւ լավ պատրաստված սպասարկող թիմ, ովքեր հյուրերին տրամադրում են իրենց անսահման ուշադրությունը: Ինչպես TripAdvisor կայքէջի ճանապարհորդներից մեկն է արձագանքում. «Burj Al Arab հյուրանոցում մի գիշեր մնալ՝ նույնն է թե մի անկրկնելի օր անցկացնել»:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 942 ֆունտ (1.150 եվրո)

Longitude 131 - Յուլարա, Ավստրալիա

Այս հյուրանոցը գտնվում է Ուլուրու-Կատա Տյուտա Ազգային Պարկի դարպասների մոտ, որը հանդիսանում է մշակութային ժառանգություն: 131 մետր երկարությամբ ձգվող 15 վրաններից յուրաքանչյուրի մոտից բացվում է տեսարան դեպի Ayers Rock: Ինչպես TripAdvisor-ի ճանապարհորդներից մեկն է ասել. «Ես եղել եմ բազմաթիվ հրաշալի վայրերում, սակայն սա իմ ցուցակում առաջինն է »:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 1,134 ֆունտ (1.385 եվրո)

Hotel Le Toiny - Սբ. Բարթելմի, Կարիբյան կղզիներ

Այս հանգստավայրում Թոյնի ծովածոցին եւ Կարիբյան ծովին նայող լանջին տեղակայված յուրաքանչյուր ամառանոցն ունի իր սեփական դարպասային մուտքն ու մի կարմիր դրոշակ, որը ծառայում է որպես «Չանհանգստացնել» նշան հյուրերի համար առավելագույն առանձնացում ապահովելու համար: Ինչպես TripAdvisor-ի ճանապարհորդներից մեկն է նշում. «Հենց նոր եմ վերադարձել Le Toiny 6 օրյա հանգստից: Այնպես էր ինչպես պատկերացնում էի, դեռ մի բան էլ ավելին: Բացառիկ սպասարկում»:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 547 ֆունտ (670 եվրո)

Naladhu Resort Maldives – Հարավային Մալե Ատոլ, Մալդիվյան կղզիներ

Հյուրանոցը գտնվում է Վելինխանդրու-Հուրա կղզում: Հանգստավայրի 19 մասնավոր տներից ամեն մեկում մի բացօթյա ցնցուղ, մասնավոր լողավազան եւ փայտե տախտակամածով պարտեզ կա: Ինչպես TripAdvisor-ի ճանապարհորդներից մեկն է նշում. «Naladhu-ն իդեալական վայր է հանգստանալու եւ ամեն ինչ մոռանալու համար»:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 819 ֆունտ (1.000 եվրո)

 

Maia Luxury Resort & Spa Seychelles – Մաե կղզի, Սեյչիլյան կղզիներ

Այս հյուրանոցին շրջապատում է 12 ակր (4 հեկտար) տարածքով պարտեզներ, որոնք հարուստ են այնպիսի համեմունքներով, ինչպիսին է օրինակ դարչինը եւ էքզոտիկ ծաղիկներով, ինչպիսիք են օրխիդեաները (խոլորձ): Այն գտնվում է Մահեի կղզու Սեյչիլյան մասնավոր թերակղզում: Հյուրանոցն առաջարկում է շքեզ ամառանոցներ եւ հյուրերին տրվում է մի անձնական սպասավոր հանգստավայր հասնելուն պես: TripAdvisor-ի ճանապարհորդներիղ մեկն ասել է. «Հիանալի տեսարան, ամառանոցներ, որոնց մասին կարելի է միայն երազել, հրաշալի այգիներ, սպասավորների բարձրակարգ ծառայություն… իսկական հանգստություն»:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 863 ֆունտ (1.055 եվրո)

72157632346970358

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more