▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել «Հայկական ուժ» հանցավոր խմբի անդամներից մեկը

«Ամերիկայի ձայնը»-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգներում երդվյալ ատենակալների դատարանը  «Հայկական ուժ» հանցախմբի անդամ Անդրանիկ Ալոյանին հինգ օր տևած լսումների արդյունքում մեղավոր է ճանաչել շորթման մեղադրանքներով, այդ թվում՝ բանկերի տարեց հաճախորդների անհատական և ֆինանսական տեղեկությունների գողության համար:

Միացյալ Նահանգների տարբեր վայրերում գտնվող բանկերի հիմնականում տարեց 75 հաճախորդների բանկային հաշիվներում պահվող գումարների ընդհանուր ծավալը գերազանցում էր 25 միլիոն դոլարը: Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, որի համաձայն` 40-ամյա Ալոյանը դատապարվել է դաշնային դատարանի կողմից քրեական այն գործով, որով անցնում է 90 անձ, որոնցից 70-ը մեղավոր է ճանաչվել «Հայկական ուժ» հանցախմբի հանցավոր գործունեության հետ առնչություն ունենալու կապակցությամբ: «Հայկական ուժ» հանցախումբը, ըստ հայտարարության, ձևավորվել է Լոս Անջելես քաղաքի Արևելյան Հոլիվուդ թաղամասում 1980-ականներին: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more