▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վեդիում դեռահաս քույրերի դեպքով էլ սկզբում հերքեցին․ վաղն էլ ստիպված կլինեն սա ընդունել»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վեդիում 2 դեռահաս քույրերի դեպքով էլ հերքեցին սկզբում` լրագրողներին օգտագործելով իմ դեմ.․. նրանց ձեռքերով դա անելով.․. հետո մենք ապացուցեցինք ավելին ու փաստաբաններ ներգրավվեցին գործում.․. ու արագ ձերբակալվեցին 2 բռնաբար բիձուկները․.. հետո իմ հարցազրույցի հիման վրա 3-րդ կասկածյալին ձերբակալեցին․.. ընդամենը երեք օր անց իրենք ստիպված եղան ընդունել, որ կոծկել են դեռահասների բռնաբարության դեպքը Վեդիում։
Պատշաճ քննություն չի իրականացվել ու չի կանխվել քույրերին առաջին ահազանգից հետո պարբերաբար բռնաբարելու հանցագրծությունը։
Հետո մի ժամում ազատեցին միանգամից 5 պաշտոնյա դատախազության և ՔԿ համակարգից, ովքեր առնչվում էին քույրիկների բռնաբարության քրգործի կոծկման դրվագներին․.. հետո քրգործը բերվեց Երևան ՀՔԳՎ․.. երկրորդ սրոկ կալանքը ավելացրին 3 տղամարդկանց պարագայում․.. ասածս ինչ է՝
Վայթեմ վաղն էլ ստիպված լինեն ընդունել, որ զինվորն իսկապես ծեծի է ենթարկվել․.. մանավանդ Պապիկյան Սուրենի պահած բանակում եժով սպանությունները ահռելի վիճակագրության են կազմում․.. ցավոք»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more