▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամո՛թ այս տեսարանը ստեղծողին»․ Սոնա Աղեկյան

ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով դադարեցնել ինստիտուտի մոտ գտնվող հողատարածքում ապօրինի կառուցվող բազմահարկ բնակելի շենքի և ստորգետնյա ավտոկայանատեղիի աշխատանքները։ Ասում են՝ աղմուկը խանգարում է, խաթարում գիտական կառույցի աշխատանքը:

Ինստիտուտի աշխատակիցները հերթական բողոքի ակցիան են իրականացրել Գլխավոր դատախազության շենքի դիմաց, որին ներկա է եղել նաև «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Միայն ՔՊ-ն կարող էր չկառավարել երկիրն այնպես, որ գիտնականները գիտությամբ զբաղվելու փոխարեն փողոցում պաշտպանեն գիտության, պետության շահերը։
Ամոթ այս տեսարանը ստեղծողին»։

Ավելի ուշ նա տեղեկացրեց․ «Ընդմիջումն ավարտվեց, ՀՀ գլխավոր դատախազությունը գիտնականներին չընդունեց, փոխարենը պատասխանեցին, որ Գլխավոր դատախազը անձամբ է ուսումնասիրելու փաթեթը և առաջարկեցին սպասել պատասխանի...
Գիտնականները և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more