«Ժամը 12:30-ից մինչև 17:00–ին խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, իսկ տանից դուրս գալուց առաջ անհրաժեշտ է կրել գլխարկ և ունենալ հովանոց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱՆ պետական հիգենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանությանն բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը` հավելելով, որ կարևոր է նաև հովանոցի գույնը, քանի որ գույնի ճիշտ ընտրության դեպքում այն կանդրադարձնի արևի ճառագայթները, իսկ այդպիսի գույներ են կարմիրը, կապույտը և սպիտակը: Ինչ վերաբերում է գլխարկներին, ապա մասնագետի հավաստմամբ դրանք պետք է լինեն լայնեզր, փակ:
Լիլիթ Ավետիսյանը խորհուրդ է տվել նաև շատ հեղուկ օգտագործել, ուստի շոգ օրերին անհրաժեշտ է խմել մինչև 3լ ջուր, այլապես մարդու օրգանները նորմալ կենասգործունեություն չեն կարող ապահովել, ինչն էլ իր հերթին առաջացնում է հոգնածություն, թուլություն և առաջ է գալիս վատ զգացողություն: