▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անապահով եղբայր` բաժակդ լցրու խմենք, այս անգամ էլ «քաշվեցինք»

Տհաճ  և վտանգավոր նորություն երկրի անապահովների համար` ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին և հայտնել, որ նա կրկին կնշանակվի վարչապետի պաշտոնում։ Փաստորեն հայտնի դարձավ Ապահով Հայաստանի գլխավոր «խորհրդանիշի» անունը` Տիգրան Սարգսյան: Գիտեք ամեն մի այս մասշտաբի նորություն իր հետ ի հայտ է բերում հուզումներ: Փորձենք հասկանալ ինչպիսի հուզումներ և զգացմունքներ ապրեցին մեր երկրի անապահով, չքավոր, աղքատ խավը այս հիրավի «ցանկալի» նորությունը լսելուց: Տարբերակներ`

- Ինչպես սխալվեցինք, երբ հավատացինք, որ այս անգամ ամեն ինչ այլ կերպ է գնալու, որ ունենալու ենք նոր որակի կառավարության ղեկավար, որը ի տարբերություն Տիգրան Սարգսյանի`  ամեն  ինչ կանի, որպեսզի երկրի անապահովները գլուխները բարձր ման գան, այլ ոչ թե խոնարհեն ամեն մի անօրինական ճանապարհով հարստացածի առջև:

-Արտագաղթ` ահա իմ ապահովության ճանապարհը:

-Չբացահայտված ատկատներին կավելանան նորերը:

-Եթե մինչ այս անապահով էինք, ապա հիմա կբռնենք «բոմժ» դառնալու ուղղին:

-Լավ չեմ հասկանում ժողովրդի մեծամասնության ձայն հավաքած կուսակցությունը էլ ուրիշ վարչապետացու չունի, փաստորեն աստված մի արասցե, եթե Տիգրան Սարգսյանը, հանկարծակի առողջական խնդիրներ ունենա և չկարողանա ղեկավարել, ի՞նչ է ամբողջ ազգը մնալու է առանց վարչապետ:

-Սա մեր արտագաղթի «պուտյովկան» էր:

-Էհ բաժակդ լցրու, արի հարբենք եղբայր` մեզ էլ ուրիշ անելու բան չի մնում:

-Բանկիրները հաղթեցին ժողովրդավարությանը:

-Սա սկիզբն է վերջի:

-Մղձավանջը շարունակվում է:

  Կարեն Թումանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more