▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչափահասները ծեծել են 78-ամյա հովվին, նրա որդուն, գետնին են գցել 76-ամյա կնոջը

Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղ չհասած դաշտի մեջ վիճաբանություն է տեղի ունենում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։30-ի սահմաններում Գեղադիր գյուղի վարչական տարածքում գտնվող ցորենի ցանքատարածքում անասուններ արածեցնելու հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Արագածոտնի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ․ Գ-ն, 17-ամյա Ռ․ Գ-ն և 17-ամյա Ա․ Գ-ն ծեծի են ենթարկել 78-ամյա Վանյա Ն-ին, նրա որդուն՝ 48-ամյա Անդրանիկ Ն-ին, իսկ 76-ամյա Սեդա Մ-ին հրել և վայր են գցել գետնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ռ.Գ-ին, Ա.Գ-ին և Ռ.Գ-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more