▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրիասը «Տրոյական ձի» էր Րաֆֆու ճամբարում

Գիտե՞ք մեր հասարակության ներքաղաքական վիճակի մառազմատիկության ամենախոսուն դրսևորումներից մեկը ո՞րն է... Երբ 0.57 տոկոս ձայն հավաքած թեկնածուն փորձում է հեծնել ժողովրդի դժգոհ զանգվածին։
Անդրիաս Ղուկասյանի վերջին հրցազրույցը կարդալիս, մոտս այնպիսի տպավրություն էր, ասես խոսում է մեկը, ով նոր Մեսսիա է և քաղաքական դաշտի ծանրաքաշ, իսկ իրականությունն այն է, որ ինչպես արդեն նշեցի, նա ընդամենը 0.57 ձայն է հավաքել։ Որպեսզի լիարժեք զգաք այս թվի չնչինությունը, ապա ստատիստիկայում թույլատրելի սխալմունքի տոկոսը սկսվում է 0.5 տոկոսից...
Ու եթե հարցը միայն հարցազրույցը լիներ, որտեղ Անդրիասը հայտարարում է, որ Րաֆֆին էլ իրավունք չունի խոսելու հաղթանակից Րաֆֆին սխալվեց, Րաֆֆին ճիշտ չէր, Րաֆֆին սենց պետք է աներ, Րաֆֆին նենց պետք է աներ, ապա Անդրիասին կարելի էր դիտարկել որպես քաղաքական ոչնչություն, ով փորձում է աժիոտաժի հաշվին իր համար դիվիդենտներ քաղել, բայց արի ու տես, որ չէ, Անդրիասը երեկ փաստացի իր վրա ստանձնեց Րաֆֆու կողմից լքված ժողովրդի ղեկավարման հարցը, էլ չասեմ, որ ինձ չի լքում այն զգացողությունը, որ ողջ օրվա ընթացքում հենց նրա հրահանգով և հենց իր կողմնակիցները պարբերաբար սադրանքներ էին անում՝ բախումներ ու լարվածություն ապահովելով...
Անդրիասին մի աչքով նայել չի կարելի։ Ես հիմա հասկանում եմ, որ նա իսկական Տրոյական ձի էր Րաֆֆու ճամբարում, իսկ հեռանկարային պլանում, նա լինելու է Տրոյական ձի ամբողջ քաղաքական դաշտի համար։ Ողջ հարցը նրանում է, թե ովքե՞ր են ուզում ներխուժել դեպի քնած «Տրոյա» այդ ձիու միջից, երբ/եթե ստեղծվի պատեհ առիթը....

Արմեն Առաքելականի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more