▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անեկդոտ ՀՀԿ-ական ու ոչ հանրապետական երկու նախկին դասընկերների մասին

Հանդիպում են Հանրապետական և ոչ հանրապետական երկու նախկին դասընկեր: Համարյա երկու տասնամյակ չէին տեսնվել: Հանրապետական ընկերն առաջարկում է մի տեղ սեղանի շուրջ նստեն` զրուցեն:
Սկսում են հերթով պատմել, թե դպրոցից հետո ով ինչով է զբաղվել:

- Դե, դպրոցից հետո դախլ (սեղանիկ) դրեցի, - սկսում է առաջինը պատմել Հանրապետական ընկերը, - երբ կռիվը սկսվեց` թռա ռուսաստաններ, դե հասկանում ես` տարբեր ձևերով փող աշխատեցի, մի տաս տարի առաջ եկա, օբյեկտներ առա, վերևների հետ ախպերություն սկսեցի, հետո էլ ընտրություններին լավ իրենց օգնեցի, հիմա ինձ «կռիշ» են, ու ոնց տեսնում ես տեսքիցս, վզիս հաստությունից, հագուկապիցս, մեքենայիցս` գործերս լրիվ աջ են գնում: Բա քո մո՞տ ինչ կա՞:

- Իսկ ես, դպրոցից հետո ԲՈՒՀ ընդունվեցի, դարձա ինժեներ, Արցախյան ազատամարտից վերադառնալուց հետո պաշտպանեցի, դարձա գիտությունների դոկտոր, հիմա էլ մի հիմնարկում աշխատավարձով, ծերը-ծերին մի կերպ աշխատում եմ...,- ասաց ոչ հանրապետական ընկերը:

- Ախպեր, բա խի՞ ես այսպես նիհար:

- Դե ... դժվար է, ի՞նչ եմ ուտում որ...

- Չէ, այդպես չեղավ, պիտի զոռես, քեզ պիտի զոռես ...

 

Գրառումն` Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more