▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անեկդոտ Շպիոն Օնիկի ու գաղտնալսող սարքի մասին

Անեկդոտ Առաջին

Հայաստանը ԱՄՆ Օնիկ անունով գործակալ է ուղարկում, որպեսզի նա գաղտնի հետախուզական օպերացիաներ իրականացնի՝ պահպանելով կոնսպիրացիան։ Նրա հետ կապ պետք է պահպանել միայն մեկ այլ գործակալի միջոցով։ Էսս գործակալին ուղարկում են, որ հանդիպի Օնիկի հետ ու բացատրում են, որ Օնոն հույժ գաղտնի դեմք ֆլան ֆստան։ Մի խոսքով բացատրում են ոնց գտնի Օնոյի գաղտնի տունը, որը ինչ որ դեղատան կողքի շենքում է։
Էս երկրորդ գործակալը գնում է ԱՄՆ ու սկսում փնտրել Օնիկին և պատահական մի անցորդից հարցնում է.
- Ներեցեք, չե՞ք ասի դեղատունը որտեղ է գտնվում։
- Խնդիր չկա, այստեղից ուղիղ գնացեք ու թեքվեք ձախ, հարցրեք, թե որտեղ է Շպիոն Օնոյի տունը, բոլորը ձեզ ցույց կտան, հենց նրա տան կողքն էլ դեղատունն է...

 

Անեկտոդ Երկրորդ

 

-Ինչու ես կարծում, որ ԿԳԲ-ն տանդ գաղտանլսող սարք է տեղադրել:

-Որովհետև երեկվանից իմ սենյակում մի մեծ պահարան է ավելացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more