▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անգլիայի թագուհու դագաղի մոտ սելֆի արա՞ծն է մշակելու ՀՀ տնտեսական զարգացման հայեցակարգը»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անցած վեցուկես տարում ՀՀ-ի, տնտեսական նշանակալից ոչ մի ծրագիր չի իրականացվել, Հայաստանը չի ունեցել ու չի ունի տնտեսական զարգացման հայեցակարգ։ 2018-ից հետո արտերկրից վերցված մոտ 6,5 միլիարդ դոլար վարկերը մսխել են, մինչդեռ դրանցով կարող էին մրցունակ ծրագրեր իրականացվել՝ նպաստալով Հայաստանի զարգացմանը։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարի մասին։ Հունիսի 11-ին Իջևանում կայացած խորհրդակցության ժամանակ նա կարծես մեծ հայտնագործություն է արել՝ հայտարարելով, որ Հայաստանի պետական շահը հենց տնտեսական զարգացումն է, նաև հավելել․ «Պիտի արձանագրեմ, որ վերջին ամիսներին մեր տնտեսական թիմը Հանրապետության նախագահի գլխավորությամբ այս թեմայի շուրջ բավականին ծավալուն աշխատանք է իրականացրել, և այսօր այդ աշխատանքի արդյունքների կամ հետևությունների քննարկում կլինի»։
Ուրեմն արդեն հայտնի է Հայաստանում ապագա «տնտեսական հրաշքի» հեղինակի անունը, նախագահ դառնալուց հետո իր ազգանունը փոխած, պարապությունից այլ երկրների ղեկավարների համար դաշնամուր նվագող, Անգլիայի թագուհու դագաղի մոտ սելֆի արած, դրանով Հայաստանը խայտառակած Վահագն Խաչատուրյանն է մշակելու Հայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգը։ Բա 2018-ից հետո նա ինչ էր անում, ինչո՞ւ մինչ հիմա չէր մշակում»։

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more