▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Երանյանի տարեդարձին ի՞նչ անակնկալներ են մատուցվել

  Անի Երանյանն արդեն 22 տարեկան է: Այսօր սերիալային դերասանուհին նշում է իր տարեդարձը, ինչի կապակցությամբ գիշերվանից բազմաթիվ շնորհավորանքեր և անակնկալներ է ստացել: Նա առաջին շնորհավորանքը ստացել է ծնողներից:

Սերիալի գործընկերները Անիի անակնկալները սկսել են նրանց բակից.  «Բակում մեծ գրել էին «Happy Birthday» և վառել էին: Ընկերներս փուչիկներով, տորթով բարձրացան մեր տուն, ինձ շնորհավորեցին, սկսեցինք խմել, ուրախանալ: Հանկարծ լսում եմ, որ մեր պատուհանը դրսի կողմից մեկը ծեծում են: Գնացի պատուհանի մոտ, տեսնեմ մանկության ընկերուհիս «կռանով» բարձրացել է 8-րդ հարկ: Շատ ծիծաղելի էր:) Բարձրության վրա փուչիկներով գոռում է «Happy Birthday»: Մինչև հիմա, որ հիշում եմ, սիրտս կանգնում է, որովհետև ես բարձրությունից վախենում եմ. նշանակություն չունի ես եմ բարձրության վրա, թե մեկ ուրիշը: Շատ մեծ անակնկալ էր: Մինչև ժամը 5-ն ուրախացել ենք մեր տանը, մինչև հիմա շատ լավ տպավորություններ ունեմ»,- esyes.am-ին պատմել է  հոբելյարը:

Անիից հետաքրքրվեցին, թե ինչ է իրեն նվիրել Մովսեսը, ինչին ի պատասխան նա ասաց, որ Մովսեսին երեկոյան է տեսնելու և խոստացավ այն ժամամակ ասել, թե նրանից ինչ նվեր է ստացել: Իսկ գիշերվա ուրախությանն ու անակնկալներին Մովսեսը չի մասնակցել:

Անիի ուրախությունն այսօր երեկոյան շարունակվելու է երևանյան ռեստորանային համալիրներից մեկում:  Անիին շնորհավորելու էին գնացել Աննա Հարությունյանը ընկերոջ` Տիգրանի հետ,  Արմինե Հովսեփյանը, Ելենա Արշակյանը, Անիի քույրը, մտերիմ ընկերը  և այլք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more