▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՆԻ ՔՈՉԱՐ. «ԵՍ ՄՏԱՎՈՐ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՈՐԱԿՈՒՄ ՉԵՄ ՏՎԵԼ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան-լրագրող Անի Քոչար  « հակամարտությունը» շարունակվում է:



Անի Քոչարը հերթական գրառումն է կատարել , ըստ որի` Գալուստ Սահակյանի` իրեն հասցեագրված պատասխանը կարդալուց հետո. ՙֆեյսբուքյան էջերումս և կայքերից մեկում, որն այս պատասխանը հրապարակել էր պատասխանեցի հետևյալը՝
Անի Քոչար.  Միայն մի բան կասեմ, բոլոր հարցականներն իրենց տեղը դնելու համար: Իմ տեղեկատվության աղբյուրը եղել է ՙԱռավոտ՚-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի անդրադարձը, ավելին, այդ նյութից կարդացի շատ ավելի ցինիկ ձևակերպումներ, բայց հարգելով տարիքը լռեցի: Բայց բոլոր նրանք, ովքեր չեն կարդացել նյութը և ծանոթ չեն սկզբնաղբյուրին, կարող են Առավոտ կայքից կարդալ: 
Իսկ, Գ. Սահակյանին.......
թեև խորհուրդներ տալ չեմ սիրում, բայց բացառություն կանեմ և կտամ, ինչ որ մեկի խեղելուց դժգոհելուց առաջ նախ դուք այնպես արտահայտվեք, որ մարդկանց չվիրավորեք, իսկ հետո էլ արդարանաք պնդելով, թե ձեր ասածները խեղել են:
Ավելի լավ կլինի ինձ պատասխանելու փոխարեն և վիրավորելու առիթը բաց չթողնելու փոխարեն գործով զբաղվեք: Սկսեք նրանից, որ ձեր ընդունած օրենքները և վավերացրած կոնվենցիաները կյանքի կոչեք: Դրանից հետո ոչ թե ստիպված կլինեք ձեր հասցեին հնչած վիրավորանքներին պատասխանել, այլ միայն երախտիքի խոսքերի համար շնորհակալություն հայտնել:
Հ.Գ. իսկ ես այնքան մեծ հավատ ունեի, որ գրածներս գոնե ձեր հոգուն կհասներ: Ավաղ...

Այժմ նաև կցանկանայի ավելացնել, որ որևէ մեկին չեմ անիծել, թեև մարդկանց մեկնաբանություններից հասկացա, որ ասածներս, անկախ իմ կամքից, այդպես է ընկալվել: Իրականում, իմ ոճն ու տեսակը չէ դա, հեռու եմ անեծքներ տալուց, ես միայն ցանկություն եմ հայտնել, որ նա կա՛մ մեկ օր անցկացնի Արման Մուշեղյանի հետ, և կա՛մ, մի օր նույնկերպ հասնի իր աշխատասենյակ, հասկանալու խնդրի լրջությունն ու կարևորությունը:
Անկեղծ ասած, Գալուստ Սահակյանի հաշմանդամության թեմայով ասածներին պատասխանել էի անմիջապես և շատ զայրացած: Հետո մտածեցի, որ գուցե, շատերն ինձ ճիշտ չընկալեն, թեև որևէ բան անելիս նման խնդիր երբեք իմ առջև չեմ դնում:
Պետք է ասեմ, որ շատ շնորհակալ եմ բոլորիցդ ձեր ըմբռնման, աջակցության, մեկնաբանությունների, նամակների, զանգերի և խնդրի կարևորության մասին բարձրաձայնելու համար: Ես հարյուրավոր նամակներ եմ ստանում, որոնցից մի բան հասկացա, կամ իսկապես հաշմանդամ մարդկանց շահերն ու իրավունքները շատ շատերին հետաքրքրում է, սրտացավ են, կամ պատգամավորի արտահայտման ձևն է մարդկանց, ինչպես ինձ զայրացրել, կամ Գալուստ Սահակայանին, մեղմ ասած, այնքան էլ չեն համակրում, դա զգացի տասնյակ կայքերում տեղ գտած նյութերի մեկնաբանություններից: 
Ինչևէ, հուսամ իշխող կուսակցությունը անպայման կարձագանքի և մեզ ևս մեկ անգամ հիասթափվելու առիթ չի տա:

Այս վիրտուալ երկխոսությանն ու քննարկումներին արձագանքեց նաև աղմկահարույց նյութի հեղինակը՝ Հռիփսիմե Ջեբեջյանը: Մեջբերում եմ. ՚Տեղադրեմ լինքը, որտեղ կարող են հետաքրքրվողները կարդալ՝ այստեղ
Ի դեպ, հարցազրույցից դուրս եղել են շատ ավելի կոպիտ որակումներ, որոնք չեմ կարողացել գրել նյութումս, քանի որ ձայնագրիչս անջատած եմ եղել: Իսկ այն, ինչ նյութում կա, ունեմ ձայնագրությունը, շուտով այն կտեղադրենք կայքում՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար: Պարզապես նույն ձայնագրության մեջ այլ թեմաների մասին ենք խոսում, դեռ այդ նյութերը չեմ գրել, իսկ մոնտաժման տեխնիկա չունեմ, որպեսզի կտրեմ ու դնեմ միայն այս թեմայի հատվածը:

Ի դեպ,
Հարգելի գործընկերներ, և ընթերցողներ, ես մտավոր հաշմանդամ որակում չեմ տվել Գալուստ Սահակյանին, և չէի էլ կարող տալ, քանի որ դա իմ կողմից սխալ կլիներ: Յուրաքանչյուր շահերի պաշտպան և հաշմանդամությունից իրազեկ մարդ գիտի, որ մտավոր հաշմանդամը որպես վիրավորանք օգտագործելը նույնպես խտրական վերաբերմունքի դրսևորում է, ինչն անընդունելի է: Այդ ձևակերպումն արված էր Բլոգնյուզում, ինչը մարդիկ, այդ թվում լրատվամիջոցները վերագրել են ինձ: Իմ իրական գրառումը կարող եք գտնել իմ բլոգում:
Այնպես որ կխնդրեի բոլորին, հատկապե ԶԼՄ-երին, իմ անունից չօգտագործել այդ ձևակերպումը, քանի որ ես լինելով հաշմանդամության խնդրից իրազեկ մարդ և շահերի պաշտպան պարզապես չէի կարող նման անընդունելի սխալ թույլ տալ, քանի որ մեր երկրում ապրում են նաև մտավոր հաշմանդամություն ունեցող մարդիկ, իսկ նրանց խնդիրը, որպես այլոց վիրավորելու ձև օգտագործելն ինքնին վիրավորանք է հենց մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքի անդամներին՚:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more