▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՆԻՖ-ի անվտանգային հեքիաթը

«Հետքը» նոր շարք է սկսել՝  «Փաստորեն»:

«Ամեն ամիս 10-15 րոպե տեւողությամբ տեսանյութերի միջոցով կատարելու ենք փաստերի ստուգում, այն է՝ ստուգելու ենք որեւէ թեմայի առնչվող պաշտոնական հայտարարություններ, հաղորդագրություններ, հրապարակումներ եւ այլն, պարզելու ենք դրանց սուտ կամ ճիշտ, կեղծ կամ իրական լինելը: Բացի փաստերի ստուգումից՝ անդրադառնալու ենք նաեւ հետաքննությունների միջոցով «Հետքի» արած բացահայտումներին, ներկայացնելու ենք, թե ինչ ենք պարզել: 

Առաջին հաղորդումը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) մեր վերջին բացահայտումների մասին է, որոնք վերաբերում են ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնի աշխատողներին: Պարզել ենք, որ այս բաժնում աշխատել են մարդիկ, որոնք, ըստ էության, ոչ մի կապ չեն ունեցել անվտանգության ոլորտի հետ, բայց փոխարենը եղել են իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամներ: Տարվա կտրվածքով նրանցից յուրաքանչյուրը միջինը մի քանի միլիոն դրամի եկամուտ է ստացել ԱՆԻՖ-ից»,-գրում է «Հետքը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more