▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկախությունը մի բան է, որը պետք է փոխանակենք կամ վաճառենք

«Ամեն երրորդ ընտանիք աղքատ է, ամեն 10-րդ ընտանիք սոված է քնում: Ծնելիությունը ցածր է, չամուսնացածների թվաքանակը` մեծ, ապահարզաներն ու աբորտները` շատ: Ամեն ինչ բարդելը  մեկ պետական կառույցի վրա` կարճատեսություն է»,-այսօր խոսելով  Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին` ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` հորդորելով մտածել այդ խնդիրների վերաբերյալ:

Իսկ լուծման տարբերակներից մեկը Մաքսային միությանը միանալն է. «ԵՄ-ին միանալ` խարխլելով  ավանդույթները` զարկ տալով տեխնիկական առաջընթացին, թե՞ Մաքսային միությանը` պահպանելով ավանդույթները»,-հարց բարձրացրեց բանախոսը` հիշեցնելով, որ մեր ապրանքը  Եվրոպայում չի  վաճառվում, իսկ տեխնիկական առաջընթաց կարող է գրանցվել, եթե ամեն ինչ նորովի մատուցվի:

«Մեր նման մասշտաբներ ունեցող երկիրը չի կարող ինքնուրույն գոյատևել, ռեսուրս չունենք: Անկախությունը մի բան է, որը պետք է փոխանակենք կամ վաճառենք: Ռուսներին մեզ թանկ վաճառելու գինն այն է, որ Պուտինը շատ զիջումների գնաց. Ատոմակայանը կկառուցեն, Պարսկաստանի հետ  երկաթգիծը, գյուղատնտեսությունը կզարգան»,-խոսելով Անկախության համար վճարվելիք գնի մասին` ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրենը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more