▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկողնում անհաջողություններից տղամարդկանց պաշտպանում է ալկոհո՞լը

Ալկոհոլի քիչ չափաբաժնով օգտագործումը տղամարդկանց հեռու է պահում սեռական անկարողությունից` իմպոտենցիայից. այս մասին գրում է New Scientist-ը: Հայտնի է, որ մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է օրգանիզմում սեռական ֆունկցիաների խանգարման, սակայն դրա քիչ քանակությամբ գործածումն օգտակար է տղամարդկանց համար. նման եզրահանգման են եկել Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները` հիմք ընդունելով 1770 տղամարդկանց շրջանում անցկացված անանուն հարցումները: Journal of Sexual Medicine ամսագրում հրատարակված ուսումնասիրության հեղինակները հայտարարում են, որ քիչ չափաբաժնով ալկոհոլ օգտագործող տղամարդկանց շրջանում սեռական անկարողությունը 25-30 տոկոսով ցածր է: Բայց գիտնականները նաև պնդում են, որ դեռևս լրացուցիչ հետազոտությունների կարիք կա, և նման պնդումն այս պահին պարզապես սոցիալական անպատասխանատվություն կլիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more