«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Աննա Հակոբյանն ամեն անգամ զարմացնում է հայ հանրությանն օրիգինալ, հատուկ իր համար կարված հագուստով: Այս անգամ էլ նա ԱՄՆ այցից վերադառնալիս` բաժանվեց ամուսնուց, Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Հայաստան, ինքը մնաց` Դոհայում, ինչ որ արարողությունների մասնակցելու: Բնականաբար, նրա ամեն քայլը նկարահանում են, տեսանյութեր են պատրաստում, տեղադրում ֆեյսբուքում և տիկտոկում: Այս անգամ նա տղամարդու կոստյումով էր և օրիգինալ գլխարկով: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ դա թյուրքական ժողովուրդների և հատկապես թուրք տղամարդկանց բնորոշ գլխարկ է, որին մենք ֆեյս ենք ասում, թյուրքական այլ ժողովուրդներ` տյուբետեյկա: Այն հատկապես սիրում էր կրել թուրքերի առաջնորդը` Աթաթուրքը: Սիմվոլների լեզուն սիրող Փաշինյանների ընտանիքը կամա թե ակամա` թուրքակսն ժամանակաշրջանի սկիզբն է թերևս ազդարարում` նաև հագուստով:
Ի դեպ, թուրք կանայք ոչ թե նման գլխարկներ են կրում, սրանք տղամարդու գլխարկներ են, այլ չադրաներ, հուսանք Աննա Հակոբյանը հաջորդ անգամ չադրայով չի ներկայանա հանրությանը:
Նշենք, որ վերջին տարիներին Աննա Հակոբյանի ամուսինը եւս նախընտրում է մահմեդականների շրջանում շատ ընդունված կեպին կրել, չնայած բազմաթիվ քննադատություններին, որ դա չի սազում երկրի առաջին դեմքին, նա շարունակում է կրել այն»։
Դիտեք նաև՝