«Իմ քայլը» հիմնադրամը հայտնում է, որ 2024թ․֊ի դեկտեմբերի 30֊ին ամանորյա մեծ վիճակահանություն է կազմակերպելու, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
«Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով: Սիմվոլիկ նվերների արժեքներն են 500 հազար ՀՀ դրամ, 1 մլն ՀՀ դրամ և 1,5 մլն ՀՀ դրամ: Վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվելու է Հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը»:
Գումարներն անհրաժեշտ է փոխանցել Հիմնադրամի «ԱԿԲԱԲԱՆԿ»-ի եւ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» հաշվեհամարներին: Պետք է նշել նպատակը՝ վիճակահանություն/աջակցություն Հիմնադրամի ծրագրերին եւ փոխանցողի անուն/ազգանուն և կոնտակտային հեռախոսահամար հետադարձ կապ ապահովելու համար: