ՔՊ-ի Գյումրիի գրասենյակում ծեծկռտուք է եղել։ Վիճաբանությունը մի քանի ժամ է տևել, մոտ կես ժամ փակ է եղել Չերազի փողոցի գլխավոր մուտքը։
ՕրագիրՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Մեր աղբյուրի փոխանցմամբ ծեծկռտուքը եղել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի և Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռի՝ Վահագն Մկրտչյանի միջև։ Վիճաբանության պատճառը քաղաքապետի պաշտոնն է։
ՔՊ-ի գրասենյակում մեր թղթակցին հայտնեցին, որ առավոտից բնականոն աշխատում են։
«Էստեղ ծեծկռտուք չի եղել, մի քիչ ներքև պարեկների ու քաղաքացու մեջ լեզվակռիվ է եղել, պարեկները միշտ էլ էստեղ կանգնում են»,-հայտնեց ՔՊ գրասենյակի աշխատակիցը։
Հատկանշական է, որ ՔՊ-ի գրասենյակի մոտ հսկող պարեկն էլ նշեց, որ 2 ժամից ավելի տեղանքում է ոչ մի արտառոց բան չի նկատել, իրենք իրենց ծառայությունն են իրականացնում»։