▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանի հետ ընթրել է նաև Ամուլսարի հանքի տնօրենը

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հոկտեմբերի 31-ին ընթրիք էր կազմակերպել «հաջողակ տղամարդկանց» հետ։ Նրանցից ամեն մեկն ընթրիքին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1-ական միլիոն դրամ էր վճարել։   

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ խնջույքին մասնակցել է նաեւ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

«Լիդիանի» Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը Հայաստանի ամենամեծ ու ներդրումային ծրագիրն է, որն այս իշխանության թեթև ձեռքով «գրվեց քարին», և շուրջ 6 տարի է՝ այդ ծրագիրը մի սանտիմետրով իսկ առաջ չի շարժվել։  

Որևէ գործընթաց տեղի չի ունենում նաև Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ։ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն առհասարակ այս թեմայով խոսել չի ցանկանում։ Հանքը չի շահագործվում, քանի որ ֆինանսավորման խնդիրներ կան։

ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը զրույցում հաստատել էր այդ տեղեկությունը՝ նշելով․ «Կան աշխարհաքաղաքական խնդիրներ, և այն ուղղությունը, որտեղից որ պետք է ֆինանսավորում լիներ, չի եղել, խնդիրներ են առաջացել, ֆինանսավորման ուղղությունը փոխվում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more