Թարմացված․ Նյութի հետ կապված, որի սկզբնաղբյուրը նշված է, Asekose.am-ն արձագանքներ է ստանում Հալեպից և Բեյրութից, որոնց հեղինակները նշում են՝ ճիշտ է, որ «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրենի օրիորդական ազգանունը Թըրքման է, բայց նա թուրքական ծագում չունի, քանի որ, ինչպես մեր սփյուռքահայ ընթերցողներն են նշում, ««նույն տրամաբանությամբ» Քյուրդյան ազգանուն ունեցողը քուրդ պիտի լինի՞»։
Հավելենք, որ մեր ընթերցողները նաև նշում են, որ Թալինը, ընտանիքի հետ, ՀԲԸՄ-ի անդամ են և Հալեպի հայ համայնքում մեծ հարգանք ունեն։
Ցանկանում ենք նշել, որ , ինչպես այս նյութի վերջում ենք ընդգել, Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել սկզբնաղբյուր կայքում հրապարակման վերաբերյալ նաև Թալին Թօփալաքեանի տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը։
ՆյուզՊրեսս․am-ը գրում է․ «Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի կենսագրությունից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Թալին Թօփալաքեանը շատերին հայտնի դարձավ Աննա Հակոբյանի տեղադրած մի տեսանյութից հետո, որտեղ Հակոբյանն ու նրա օգնականն, աղավաղելով ու ոչնչացնելով մեղեդին, փորձում էին երգել (Աստված մեղք չհամարի երգել բառի համար) «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը:
Մեր տեղեկություններով, Թալին Թօփալաքեանի հայրն ազգությամբ թուրք է՝ Անուառ Ադոլֆ Թուրքմեն անունով։ Նրան մտերիմները կարճ ասում են Ռիրրի։ Նա արմատներով Թուրքիայից է, սակայն հետագայում ընտանիք է կազմել հայուհի Ներսոյանի հետ։
Այս միության արդյունքում էլ ծնվել են Թալինը և նրա եղբայրը՝ Թոնի Թուրքմենը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Թոնի Թուրքմենը ևս Հայաստանում է»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև Թալին Թօփալաքեանի տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը։