Հոգեբան, լրագրող Գոռ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սուձյան առած ա, խաղը ծախած ա…
բա ինչի՞ ես նորից ֆուտբոլ նայում։
Գիտես, որ սցենարը գրված ա։ Գիտես, որ լյուբիմչիկին չեն դիպչի։ Գիտես, որ վերջում պետք ա նա հաղթի։
Բայց միևնույն ա նայում ես
- Որովհետև գոլի պահին միտքդ էմոցիայից հետ է ընկած՝ նախ բղավում ես, հետո նոր հիշում, որ կեղծ էր։ Իսկ դոզան արդեն ստացել ես։
- Որովհետև սպասումը թմրանյութ ա։ «Բա հիմա՞ կխաբեն, թե հիմա՞»։ Այդ անորոշությունը ավելի հետաքրքիր ա, քան ինքը՝ խաղը։
- Որովհետև հաճելի ա մտածել, որ դու բոլորից խելացի ես ու տեսնում ես խաբեությունը, իսկ կողքիդ նստածը՝ չէ։
- Ու որովհետև եթե չնայես, վաղը ի՞նչ ես քննարկելու։
Դու սպորտի համար ես նայում, թե՞ որ սերիալի հաջորդ սերիան բաց չթողնես»։


