▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննա Հակոբյանն իրեն դրել է Մեհրիբան Ալիևայի տեղը»․ Էդգար Ղազարյան

«Այս նախագիծը, այս հիմնադրամը տեղով կոռուպցիայի որջ է, կոռուպցիայի մի ամբողջ շղթա է»,- անդրադառնալով «Իմ Քայլը» հիմնադրամի «Երիտասարդի երազանք» խորագրով նախագծի՝ Աննա Հակոբյանի հետ բարեգործական ընթրիքին, այս մասին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Ինչն է հետաքրքիր. եթե նայել եք այդ հարամակերության կադրերը, անհաշվելի թվով թիկնապահներ են ուղեկցում Աննա Հակոբյանին, նախ՝ մինչև նրա այնտեղ այցելելը եսիմ ինչքան պետական պահպանության ծառայության աշխատակիցներ տարածքն են հսկում, ամեն դռան մոտ 2-4 հոգով կանգնած են, այդպիսի բա՞ն, այդպես երևի մեկ էլ Նիկոլ Փաշինյանի պահպանությունն է, այսինքն՝ Աննա Հակոբյանը փաստացի ՀՀ վարչապետն է․․․ Այսպիսի բան ՀՀ պատմության մեջ չի եղել․․․ Աննա Հակոբյանն իրեն դրել է Մեհրիբան Ալիևայի տեղը, և չեմ բացառում, որ առաջիկայում պաշտոնապես կնշանակվի առաջին փոխվարչապետ, որովհետև Ալիևան Ադրբեջանի առաջին փոխնախագահն է»,- հավելել է Ղազարյանը:

Ասուլիսն ամբողջությամբ՝տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more