▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անուշադրության մատնված դատապարտյալը մահացել է

Երեկ երեկոյան Դատապարտյալ  Արման Դալլաքյանը մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:  Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը լրատվամիջոցներին նշում է, թե մահվան պատճառների մասին առայժմ խոսել չի կարող:

Օրեր առաջ ASEKOSE.am-ը տեղեկացրել էր, որ  Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ 41-ամյա Արման Դալլաքյանն օրեր շարունակ անօգնական վիճակում է գտնվում:

Ըստ մեր տեղեկությունների` շուրջ 10 օր դատապարտյալն անտարբերության է մատնված եղել, իսկ դեռևս չպարզված  հիվանդությունը նրան ի սպառ հյուծել էր:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` Արման Դալլաքյանին   տեղափոխել էին 3-րդ կլինիկական հիվանդանոց և անմիջապես ետ վերադարձրել   «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ : 

Հարազատները վստահ են, որ եթե Արման Դալլաքյանին տեղափոխեին քաղաքային հիվանդանոց և դատապարտյալը  նորմալ բուժում ստանար, հնարավոր կլիներ  փրկել նրա կյանքը:  

Հիշեցնենք, որ ASEKOSE.am-ի թղթակիցը պարզաբանում ստանալու նպատակով կապ էր հաստատել Գոռ Ղլեչյանի հետ, ով հերքել է տեղեկությունը` մասնավորապես ասելով.

«Դատապարտյալը նման խնդիր չունի, նրա մոտ առկա է աչքի խնդիր` վերին կոպի ֆլեգմոնա: Այժմ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Պրոֆեսոր է հրավիրվել, վիրահատվել է, այս պահին բուժումն ընթացքի մեջ է»:

 

Արման Դալլաքյանը ձերբակալվել էր 2  տարի առաջ` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության կողմից`   պաշտոնյաների տները ավազակային հարձակումների ենթարկած խմբի հետ միասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more