▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անպատասխանատու. «Ժողովուրդ»

Երեկ հայտնի դարձավ, որ սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի է վերցվել ադրբեջանցիների կողմից: Չինարիի գյուղապետի հավաստմամբ` Պետրոսյանը  էշով գնացել է անտառ` փայտի, եւ մոլորվելով` անցել է  սահմանն ու հայտնվել ադրբեջանական գյուղում: Սա, իհարկե, առավելապես գյուղապետի եւ չինարեցիների ենթադրությունների տիրույթում ձեւավորված վարկած է, իսկ թե իրականում ինչպես է Պետրոսյանը հայտնվել ազերիների ձեռքում` հստակ հայտնի չէ:

Փոխարենը` արդեն հայտնի է, որ ադրբեջանական կողմն օգտագործելու է  Կարեն Պետրոսյանին` գլոբալ ապատեղեկատվության տարածման նպատակով: Արդեն երեկ ադրբեջանական լրատվամիջոցները   տեղեկատվություն տարածեցին առ այն, որ ադրբեջանական զինուժն իբր   վնասազերծել է Հայաստանից ներթափանցած դիվերսիոն խմբին, ինչի արդյունքում չորս հայ դիվերսանտներ սպանվել են, իսկ մեկը` Կարեն Պետրոսյանը, գերի է վերցվել: Կասկածից դուրս է, որ «հայկական դիվերսիոն խմբի» մասին ապատեղեկատվությունն ադրբեջանական քարոզչությունն օգտագործելու է` ամրապնդելու այս օրերին տարբեր մակարդակներով հրամցվող սուտը, թե իբր վերջին շրջանի լարվածությունը հայկական կողմի նախահարձակության արդյունքում է: Իսկ գերեվարված  Կարեն Պետրոսյանին էլ ներկայացնելու են որպես  կենդանի ապացույց:

Ինչ խոսք, այսօր առաջնային է   գերեվարված Պետրոսյանի վերադարձին հասնելն ու այս ընթացքում նրան ադրբեջանական խոշտանգումներից զերծ պահելու ուղղությամբ տարբեր կառույցների կողմից տարվող աշխատանքը: (Թեեւ, դժբախտաբար, սպասելի է, որ վերջին օրերի տասնյակ զոհերից կատաղած ազերիներն է՛լ ավելի դաժան կգտնվեն, քան սովորաբար): Սակայն ոչ պակաս կարեւոր է նաեւ  այս ցավալի միջադեպի համար պատասխանատվության հարցի քննարկումը: Ի վերջո, մի՞թե  այս աննախադեպ լարվածության պայմաններում կարելի է լինել այդքան անպատասխանատու եւ այդպիսի նվեր մատուցել ազերիներին:

Սրանում նախ եւ առաջ մեղավոր են պետական կառույցները եւ առաջին հերթին` ԱԱԾ-ն: Փաստն այն է, որ այսօր որեւէ  աշխատանք չի տարվում սահմանագոտու բնակչության հետ: Մինչդեռ  անչափ կարեւոր է եւ հրատապ սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ բացատրական  աշխատանքների իրականացումը, նաեւ` որոշակի սահմանափակումների կիրառումը: Այդ թվում ` տեղաշարժի եւ սահմանամերձ գոտում կատարվող իրադարձությունների շուրջ լրատվամիջոցների հետ շփումների  մասով: Այս ամենը, սակայն,  ՀՀ պետական ատյաններին կարծես չի հուզում: Մեր բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրերին զբաղված են շատ ավելի կարեւոր գործով. նրանք մեկը մյուսի հետեւից այցելում են սահման, խրամատներում մի քանի  հաջող լուսանկար անում եւ անմիջապես վերադառնալով Երեւան` խրոխտ հարցազրույցներ տալիս այն մասին, թե որքան անվախ են մեր սահմանը պահող զինվորներն ու սահմանամերձ գյուղերի բնակիչները:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Նշենք, որ Կարեն Պետրոսյանի գերի ընկնելու փաստն ադրբեջանցիներն օգտագործում են փաստերը կեղծելու և գյուղացուն իբրև դիվերսանտ ներկայացնելու համար: Մանրամասները` ստորև ներկայացվող տեսանյութում. 

Կաչդացեք նաև` Ադրբեջանցիները կեղծ լուսանկար են հրապարակում՝ ներկայացնելով որպես սպանված հայ զինծառայողներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more