▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտիկյան ցուցասրահը հավատարիմ է հայ ժամանակակից արվեստի հանրահռչակման իր նպատակին

Երեկ , Իտալիայի Տրևիզո քաղաքի LUIGI BAILO թանգարանում, Տրևիզոյի քաղաքապետարանի , Վենետիկում ՀՀ Պատվո Հյուպատոսության հովանու ներքո , Գայանե Սահակյանի  ARMELLINO IN FIORE  նախագծի շրջանակում Antikyan Gallery-ն  բացեց Արարատ Սարգսյանի  «Որտեղ փնտրել դրախտը » նախագիծը ` նվիրված հայի հոգուն , հայկական ինքնությանը, մշակութային հիշողությանը։

Ցուցադրանյութը ընդգրկում է արվեստագետի տարբեր ժամանակաշրջաններում իրականացրած մի քանի նախագծեր` հայկական էպոսը, մշակութային վանդալիզմը դատապարտող խաչքարերի նախագիծը , արխետիպեր, լաբիրինթոսներ, «Հայ ժողովրդի պատմություն» ինստալացիան և հայկական պեյզաժներ ։

Ընդգրկուն այս ցուղադրության շրջանակում հյուրերը հնարավորություն ունեցան մոնիտորի վրա ծանոթանալու հայկական խաչքարերի պատմությանն ու ճակատագրին , նաև ականատեսն եղան ոչնչացված խաչքարերի հին հորդանանյան տեխնիկայով հեղինակի վերստեղծման պրոցեսին , մասնակից դարձան մեր ազգային էպոսի ինտերակտիվ պերֆորմանսին ։ Վերջինը Վենետիկի Բիեննալեի 2013 թ֊ի Ազգային մեր պավիլիոնի աշխատանքն էր։

Անտիկյան ցուցասրահը հավատարիմ է հայ ժամանակակից արվեստի հանրահռչակման իր նպատակին և առաջիկայում ևս մեր ծրագրերը կշարունակվեն Եվրոպայի մի շարք երկրներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more