▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտուան Գրիզմանը՝ Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստ

ՈւԵՖԱ-ի կայքը տեղեկացնում է, որ  Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է  ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Եվրո-2016-ում 25-ամյա Գրիզմանը մասնակցել է 7 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ, արժանացել է նաեւ «Ոսկե խաղակոշիկին»:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more