▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անվճա՞ր մոմ

Բազմիցս եմ լսել Ծառուկյան ազգանունը բարեգործություն կատարելուց:Նախ նշեմ որ անկուսակցական եմ,կյանքում ապրելու բնույթով չեմ սիրել սապոնվող մարդկանց:Չեմ կարողանում հիշել թե որ թվականից,որ տարիքից եմ գնացել եկեղեցի,բայց մի բան շատ լավ եմ հիշում որ միշտ մոմ առել եմ:Նույնիսկ ասում են –ամեն մարդ իրա փողով պետքա առնի:36 տարվա մեջ չեմ հիշում նման բան որ մոմը անվճար եղած լինի:Մի քանի օր առաջ գնացի Ծառուկյանի Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի:Չգիտեմ թե եկեղեցուն ասում են գեղեցիկ,լավ բառեր բայց մի բան կարող եմ ասել-անբացատրելի հրաշք շինություն,հրաշք նկարած սրբապատկերներ:Մոտեցա մոմ առնեմ – ինչպես միշտ 6 հատ մոմ ուզեցի:Զարմանք ապրեցի երբ հարցիս թե ինչքան պետք է վճարեմ պատասխանեցին-մեր մոտ մոմն անվճար է:Ի°նչ է դա կոչվում-բարեգործությու°ն:Մեր ժողովուրդը միշտ սիրելա քննադատել-նույնիսկ բացման օրը ժողովրդին տրված անվճար հյուրասիրությունն ու մատաղը սարքել էին բամբասանքի տեմա:Իսկ ինչու հիմա ամենուր չեն խոսում որ կա բարերար ում եկեղեցում մոմն անվճար է:Մենք հայերս նման բան տեսնում ենք երբ ընտրություններ պետք է լինեն:Միշտ տեսնում էի որ Աբովյան-Երեվան անվճար ավտոբուսներ կան-Ծառուկյան բարեգործական հիմնադրամ:Կա մեր երկրում էլի որևէ մեկը ով բացի ձևական (բարեգործություն) անելուց միշտ է նման բան անում:Քանի ընտանիք է դիմել Ծառուկյան հիմնադրամին ու շատ ավելին ստացել քան պատկերացրել է:Ես որպես այս երկրի քաղաքացի ով շատ է սիրում իր երկիրը շատ կցանկանայ որ նման բարեգործներ շատ լինեին:Եթե մեր երկրում ամեն ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ իրեն նման հաճելի շռայլություններ թույլ տա 2-3 տարի հետո մենք չենք ունենա անօթևաններ,աղքատ ու սոված հայեր:Կասեմ մի բան-Շնորհակալություն Պարոն Ծառուկյանին,Աստված նրան ու նրա ընտանիքին միշտ պահապան լինի,թող նա միշտ առողջ լինի քանի որ նման մարդիկ մեզ,մեր երկրին թե Հայաստանում թե օտարության մեջ միշտ պետք են:

 

Հրայր Ասլանյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more