▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աուրելիայի ռուս «քույրիկները» գործի են անցել

Վաղուց ենք պարզել մի ճշմարտություն, որ ռուսաստանյան որոշակի ռազմավարական կենտրոններ և քաղաքագետներ, հստակ հանձնարարություններ ստանալով Բաքվից, տպագրում են հոդվածներ՝ իբրև թե պատերազմի անխուսափելիության, Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու և էլի նման բաների մասին: Թաքնվելով ճռճռան ֆրազների և ,,իմաստուն,, մտքերի հետևում, այս մարդիկ ընդամենը փորձում են կոտրել մեր կամքը, կեղծ վերլուծություններով ապակողմնորոշել հայ հանրությանը: Իհարկե, նրանք ունեն հայաստանյան համախոհներ, որոնք արդեն նույն ,,իմաստուն,, կեցվածքով պաշտպանում են Մոսկվայից հնչող ,,տեսակետները,,: Հիմա էլ շրջանառության մեջ է դրվել ЕРЕВАН ГОТОВИТСЯ СДАТЬ НАГОРНЫЙ КАРАБАХ АЗЕРБАЙДЖАНУ վերտառությամբ իբր քաղաքագիտական վերլուծությունը, որի հեղինակը Ստանիսլավ Տարասովն է: Իր հակաթեզը ճշմարիտ դարձնելու համար, նա հղում է անում իբր թե աղբյուրների, սակայն, իրականում, այս ,,վերլուծաբանին,, պատվիրել են քննադատել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի զեկուցումը վերջերս կայացած Հայ իրավաբանների միջազգային գիտաժողովի ժամանակ, որի առանցքային խնդիրներն առնչվում էին Մոսկվայի և Ալեքսանդրապոլի խայտառակ համաձայնագրերին... Թուրքիան և Ադրբեջանը լավ են հասկանում, որ եկել է ժամանակը վերադարձնելու Հայաստանից խլված հողերը, ուստի հիմա շրջանառության մեջ են դնում իբրև թե Ղարաբաղը հանձնելու հարցը...
Հայաստանի իշխանությունները երբեք և ոչ մի պայմանով չեն հանձնի Լեռնային Ղարաբաղը, և Ղարաբաղն էլ երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ՝ խնդիր դնելով նաև Նախիջևանի վերադարձը...


Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more