Shamshyan.com-ը գրում է, որ այսօր ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 16-ամյա Լաուրա Ի.–ի կողմից երեխա ծննդաբերելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հայտնել են, որ հղի վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Նալբանդ գյուղի բնակիչ, 16-ամյա Լաուրա Ի-ն, ով բժիշկների շնորհիվ բարեհաջող ծննդաբերել և տղա է ունեցել: Ֆոտոլրոգրողը հայտնում է, որ ոստիկանները պարզել են, որ երեխայի հայրը Լոռու մարզի Գոգարան գյուղի բնակիչ, 26-ամյա Էդիկ Աշուղյանն է, ով տաքսու վարորդ է: 16-ամյա աղջկա մայրը եղել է Է. Աշուղյանի պատվիրատուն՝ որպես տաքսու վարորդ:
Առավել մանրամասն` այստեղ: