▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՊՀ-ում ամենաթանկ բենզինը Հայաստանում է

ԱՊՀ երկրներից ամենաթանկ բենզինը Հայաստանում է։

Global petrol Prices (GPP)  ներկայացրել է 2024 թվականի նոյեմբերի սկզբին բենզինի ամենացածր գներով թոփ 10 երկրների ինֆոգրաֆիկան։ Այսպիսով, ամենաթանկ բենզինը Հոնկոնգում է (3312 դոլար), Մոնակոյում (2317 դոլար) և Իսլանդիայում (2214 դոլար):

ԱՊՀ երկրներից առաջատարն է Թուրքմենստանը (ԱՊՀ ասոցացված անդամ), որին հաջորդում են Ղազախստանը (0,500 դոլար), Ռուսաստանը (0,597 դոլար), Ադրբեջանը (0,627 դոլար), Բելառուսը (0,745 դոլար), Ղրղզստանը (0,863 դոլար), Ուզբեկստանը (0,989 դոլար): Բենզինի մատչելիության վարկանիշը եզրափակել է Հայաստանը (1395 դոլարով)։

Նշենք, որ բենզինի թանկության առումով Հայաստանը գործնականում նույն գծում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Բուրունդին, Սիերա Լեոնեն, Քենիան, Գվինեան, Կամերունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more