▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլին զոհված զինվորի մորը հանել են հարթակ, որ շնորհակալություն հայտնի Միհրան Պողոսյանին

«Մտածում եմ, կա՞ մի սահման, որ սրանք կարող է չանցնեն, կա մի տեղ որ, սրանք չապականեն։ Չկա։ Նայեք այս տեսանյութը։ Ապրիլին զոհված զինվորի մորը հանել են հարթակ, որ շնորհակալություն հայտնի Միհրան Պողոսյանին։ Եւ հանրապետականների կարգախոսներից մեկն էլ այսպիսին պիտի լինի՝ Զինվոր,պատրաստ եղիր քո կյանքը տալ հանուն Միհրան Պողոսյանի»,-գրել է Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը տեսանյութի մասին, որտեղ երևում է, թե ինչպես է Միհրան Պողոսյանը զոհված զինվորների մայրերին ներքաշել է իր քարոզարշավի մեջ։

Հիշեցնենք, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թեկնածուներից Միհրան Պողոսյանը բակային հանրահավաք էր կազմակերպել: Այդ միջոցառմանը ելույթ է ունեցել նաեւ եւ Միհրան Պողոսյանին գովաբանեց ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ Նարինե Ասրյանը: Միհրան Պողոսյանի հետ նույն հարթակում էր կանգնած նաեւ Բագրատ Ալեքսանյանի հետ նույն դիրքում զոհված Տիգրան Բերակչյանի մայրը՝ Եվգինե Բերակչյանը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more