Վախկոտ փոքրիկ խմբակի սրտի ԿԸՀ-ն գնաց հերթական ապօրինության, փորձում են մեկուսացնել Նարեկ Կարապետյանին, ֆեյսբույքան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը։
«ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին ապօրինաբար զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից»,-ասել է Ղահրամանյանը՝ նշելով, որ ԿԸՀ-ն չունի նման լիազորություն, քանի որ պատգամավորական մանդատներն արդեն բաշխվել են։
Մանրամասները՝ տեսանյութում։
***
ԿԸՀ-ն տվել է համաձայնություն, որ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Սա չի հանդիսանում անձեռնմխելիությունից զրկում, սա վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնություն»,- ասաց Վարդևանյանը։
Ինչ վերաբերում է ազատությունից զրկելուն՝ Վարդևանյանն ասաց, որ ԿԸՀ-ն այս մասով կրկին պետք է համաձայնություն տա։


