▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ափսոս, սեփական երկրում բացի Արմենչիկից ու կարմիր գծերից ուրիշ բան չեն ուզում նկատել

Ափսոս, որ Լուսինե Բադալյանը իր սեփական երկրում բացի Արմենչիկից ու կարմիր գծերից ուրիշ բան չի ուզում նկատի: 
Մի քանի օր առաջ ընկերներիս հետ գնացինք Թիֆլիս: 
Քաղաք մտանք ոչ թե ստանդարտ, տուրիստական խաչմերուկից, այլ սովորական: Լուսավորություն համարյա չկար, ասֆալտը տրաքած, մի կերպ հասանք կենտրոն, որոշեցինք հաց ուտել:

Վռոդե ամենապրեստիժնի տեղը մտանք, ամբողջ ռեստորանում երկու մատուցող էր ռուսերեն կամ անգլերեն խոսում: Զակազը տվեցինք, մատուցողին էլ տասը լարի տվինք, բոլորի մասին մոռացել էր, մենակ մեզ էր սպասարկում, ուտելիքը այնքան էլ համով չէր, վերջում էլ մոտ քսան հազարի հաշիվ փակինք մեր փողերով, չնայած Երևան, հաստատ, դրա կեսն էինք փակելու: Պառկովշիկը հինգ լարի ուզեց, մեր փողով հազարից ավել: 
Ասինք` գնանք Քարֆուրը տենանք գոնե, բայց դե ժամը տասին փակվում էր: Քաղաքով մի քիչ քշեցինք, Ռուստավելիի կեսը` սիրուն սարքած փչած, մյուս կեսը` տրաքած վիճակ: Ոչ կենտրոնական փողոցները` կեղտոտ, ով ոնց ուզում, քշում էր:
Օդանավակայանից ընդհանրապես չխոսամ, մեր հին Զվարթնոցը հազար անգամ ավելի հարմարավետ ու ցիվիլ էր:

Թիֆլիսը, այո, հին Թիֆլիսը` իր հին շենքերով, նեղլիկ փողոցներով, հայկական ճարտարապետությունով իրոք սիրուն ա, մարդ ժամերով կարա զբոսնի, ինձ շատ հին Գյումրին ու Կարսն ա հիշեցնում:
Բայց: Ժամանակակից սպասարկման ոլորտով, գներով, տուրիստի համար հարմարավետություններով Երևանը ոչնչով չի զիջում Թիֆլիսին: Մեր օդանավակայանը ընդհանրապես ՍՆԳ-ով մրցակցությունից դուրս է:
Ինչո՞ւ ենք մենք անընդհատ վատը փնտրում մեր մեջ, ինչո՞ւ ենք մենք մեզ անընդհատ նվաստացնում, այն էլ` անտեղի: Ինչո՞ւ, երբ վրացին մեր եկեղեցին իրենով է անում, ասում ենք` իրա երկիրն ա, ինչ ուզում, անում ա, բայց որ Երևան եկեղեցի ա կառուցվում, աջուձախ մունաթ ենք գալիս:
Ինչո՞ւ օտարը պետք է գա ու ասի` ինչ սիրուն ա ձեր Երևանը, իսկ մենք մեր քաղաքի մեջ մենակ վատը պետք է տեսնենք:
Ի վերջո ինչի՞ն ա հասել Վրաստանը, որ ունի ծով ու բաց սահմաններ Սահակաշվիլու ժամանակ:
13 միլիարդ դոլար արտաքին պարտք, կորցրած Աբխազիա ու Օսեթիա: 
Իսկ տեղը ի՞նչ ստացավ:
Մի քանի փչած շենք ու Թբիլիսի- Գորի սուպերճանապարհ, որի պահպանման ծախսերը ավելի շատ են լինելու մի քանի տարուց, քան կառուցելու: Դեռ ոչ մեկ չգիտի` ինչքան փող են կերել Միշիկոն, Մերաբիշվիլին կամ Օկրուաշվիլին, հավատացեք, լիքը:
Ասածս ի՞նչ ա, ամեն տեղ իրա լավն էլ կա ու իրա վատն էլ կա, Լուսինե ջան, ուղղակի, ինչպես մի անեկդոտում են ասում, շինշիլլան նույն կռիսն ա, ուղղակի լավ պիառշիկներ ունի:

Տիգրան Քոչարյանի (Փիղ) գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more