▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արա Աբրահամյանի մուտքն էլ պիտի արգելվի ՀՀ․ դրա տված վնասներն էլ են շատ ավելի մեծ»

«Անդրանիկ Միհրանյանն ո՞վ է ընդհանրապես, որ էս երեք օր է՝ էդ մարդու հետողորմյան տարբեր լրատվամիջոցներում գնում է»։ Այսպիսի տեսակետ հայտնեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը «Առաջին լրատվական»-ի եթերում՝ մեկնաբանելով մոսկվաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը Հայաստան։
«Կշիռ չունեցող ֆիգուր է՝ խեղված ինքնությամբ, ռուսական ինքնագիտակցությամբ հիբրիդային կերպար։ Նրա արածի խորքում Հայաստանի անկախության հիմքերը կրծելն է, ձևական պատրվակներով մեղադրելով պետությանը հազար ու մի բանի մեջ»,- ասաց Սուքիասյանը՝ նշելով, որ նա դրսից ուղարկված հակահայաստանյան մտածողությամբ մարդ է, որը եկել էր պետության ներքին կյանքը ցնցելու։
«Հավաքական կերպարներ են սրանք, Արա Աբրահամյանի մուտքն էլ պիտի արգելվի Հայաստանի Հանրապետություն, որովհետև դրա տված վնասներն էլ են շատ ավելի մեծ»,- նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more