▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ շահերն է սպասարկում Արա Աբրահամյանն ու ինչու՞ է խանգարում հայամետ նախաձեռնությանը

Ռուսաստանի դատական ատյաններում երկու տարի ընթացող «1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի օրինականության, վավերականության և իրավազորության հարցերով հայցադիմումի քննության մասին օրերս հայտնել էր Նիդերլանդական Օրագիր կայքն ու տեղյակ էր պահել, որ դատավարությունը նախաձեռնել է Համառուսաստանյան հայերի միության հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ` Գեորգի Անտոնովը։

Կայքը մեկ այլ հրապարակում է ներկայացրել այդ թեմայով, որը ներկայացնում ենք ստորև․

«Այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը չհամաձայնեց ստորին ատյանի դատարանների որոշմանը,  հայցը բեկանվեց և կրկին ուղարկվեց  առաջին ատյանի դատարան` գործը վերանայելու, եղած խախտումներն ու թերությունները վերացնելու համար: Երբ արդեն` դեկտեմբերի 8-ին տեղի էր ունենալու դատական նիստը, Ռուսաստանի Արա Աբրահամյանի Հայերի Միությունը տրոյական ձիու քայլ  կատարեց` որքան ավելի շատ խանգարել, այնքան լավ սկզբունքով:

Դատավարությունից օր առաջ հանդես եկավ մամլո հաղորդագրությամբ, որտեղ անհասցե, առանց հիմնավորման ու իրավիճակը նկարագրելու կոպիտ ճնշում  բանեցրեց Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ` Գեորգի Անտոնովի վրա: Արդեն մամուլում, նաև մեր հավաստի աղբյուրների հավաստմամբ լուրեր էին շրջանառվում, որ Արա Աբրահամյանը դեմ է այս հարցի դատարանում հայտնվելուն ու ջանքեր էր գործադրում հայցը դատարանից հետ վերցնելու համար: Փաստորեն  այս լուրերը հաստատվում են, երբ ծանոթանում ես Արա Աբրահամյանի մամուլի ծառայության արած հայտարարությանը: Հարց է առաջանում. ու՞մ շահերն է սպասարկում Արա Աբրահամյանը, ու՞մ ջրաղացին է նա ջուր լցնում: Ինչու՞ Արա Աբրահամյանին անհանգստացնում է դատական այս հայցը: Ահավասիկ ներկայացնենք այս հայտարարություն կոչվածի տեքստը` մեր որոշ պարզաբանմամբ, որտեղ մեր ընթերցողը կհանգի որոշակի եզրակացության: САР-ի (Ռուսաստանի Հայերի Միություն՝ այսուհետև САР) հայտարարության առաջին տողերն են.

«САР»-ի ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Գ.Ա.ԱՆՏՈՆՈՎԻ Սադրիչ գործողությունների վերաբերյալ.

Գեորգի Անտոնովը մաքուր ջրում սադրող է: Նա և իր թիկունքում կանգնած հակահայկական ուժերը դիտավորյալ դատավարություն են սկսել խարդախություններով և խախտումներով՝ չունենալով իրավասություն, որպեսզի դատարանի որոշումից հետո հետագայում ուրիշ ոչ ոք չկարողանա անդրադառնալ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերին, երբ  դրա համար  քաղաքական բարենպաստ պայմաններ ստեղծվեն...»:

Ի՞նչ է սա, եթե ոչ ապսուրդին հասնող խարդավանք: Ո՛չ մի խոսք` թե ով է Գ.Ա.Անտոնովը, ու չի հասկացվում որտեղ է կայանում նրա սադրանքը: Թե պարոն Անտոնովը  «իր թիկունքում կանգնած հակահայկական ուժերի»  հետ ինչ դատավարություն է սկսել`արդեն հայտնի է: Այն վերաբերվում է տխրահռչակ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը վիճարկելուն,դրա մասին լիարժեք ինֆորմացիա ստանալուն: Բայց դատավարությունը որքանո՞վ է «խարդախ ու ոչ իրավասու», կամ ե՞րբ պետք է այս պայմանագրերի համար ի վերջո «քաղաքական բարենպաստ պայմաններ ստեղծվեն»՝ մնում է ենթադրել: Նաև խոսք է գնում դատարան դիմելու իրավասություն չունենալու մասին: Հետաքրքիր է՝ Պապից էլ կաթոլի՞կ, դրանով փոխանակ դատարանները մտահոգ լինեն՝  անհանգստանում է Արա Աբրահամյանի «САР»-ը:

Մեկնաբանության չեն դիմանում նաև«САР»-ի այսպես ասած մամուլի ծառայության հայտարարության վերջին հետևյալ տողերը.

«Հենց Անտոնովի նման մարդկանց պատճառով, ովքեր տենչում են անձնական փառքը և հանուն դրա լուրջ հարցը վերածել են «прохиндиад»-ի, մեր ազգը, ռազմավարական տեսլականով և ընթացիկ զարգացումների ըմբռնումով հրատապ հարցեր լուծելու փոխարեն, ընկավ սարքած թակարդը և կորցրեց իր պատմական հողերը՝ և՛ հարյուր տարի առաջ, և՛ հիմա, երբ Արցախի մեծ մասը հանձնվեց, և փորձեր են արվում վերագծել Հայաստանի տարածքը։ Իսկ «Անտոնովներն» ու նրա թիկունքում գտնվող կեղծ հայրենասերները, ինչը բնորոշ է ԱՄՆ-ից, զբաղված են հարյուր տարի առաջվա պատմությունն ու սահմանները «վերաշինելով»»։

Անհասկանալի է Անտոնովին «անձնական փառքի» տենչանքով հանդերձավորելը, երբ մարդը օրինական ճանապարհով, պարզապես հարգելով ՌԴ օրենքները,  հաշվի առնելով Ռուսաստանի քաղաքացիների մեկ այլ խմբի օրինական շահերը դիմել է դատական ատյաններին:

Անհասցե ու անհմնը այս հայտարարության մեջ մեղադրանքների սլաքն այնուհետև ուղվում է ազգին, որ «հրատապ հարցեր լուծելու փոխարեն, ընկել են սարքած թակարդը և կորցրել ու կորցնում են պատմական հողերը»:

Հարգե՛լի Ռուսաստանի հայերի միություն ու նրա նախագահ Արա Աբրահամյան, ասացե՛ք խնդրեմ, ի՞նչն է ստիպել ձեզ, այսքան կարևոր պահի անհարկի ու կիսատ պռատ հայտարարությամբ հանդես գալ: Ի՞նչն է ձեզ այսչափ անհանգստացնում: Դրանով դուք այսօր որքանո՞վ եք հայկական շահերին հետամուտ լինում: 

Գոնե «Անտոնովներն» ու նրա թիկունքում գտնվող իրոք հայրենասերները իրենց իրավունքների համար ընտրել են օրինական ճանապարհով պայքարը: Դուք ի՞նչ եք անում, կամ ի՞նչ եք արել հայկական շահերի համայն Ռուսյո մեջ անցյալում ու հիմա: Մոսկվայում ընթացող այս դատավարությունը, որի պատասխանող կողմը ՌԴ արտաքին գործերի նախարարությունն է, հայտնի էլ չէ, թե ինչ ընթացք կունենա: Հայտնի է մի բան՝  դուք մարդկանց օգնելու փոխարեն խանգարում եք:

Ավելի երերուն մի դարձրեք ձեր առանց այն էլ սասանված հեղինակությունը:

Թե այստեղ այլ շահերի սպասարկու եք, հը՞...»։

Դատավարության մասին մանրամասներն՝ այստեղ։ 

Դիտեք նաև՝

Կադրերում Համառուսաստանյան հայերի միության հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ` Գեորգի Անտոնովն է։ Ռուսաստանի դատական համակարգում կասկածի տակ է դրել 1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի, հետևաբար Ղարսի պայմանագրի օրինականությունը որի հետևանքով այդ պայմանագրերի վավերականության և իրավազորության հարցերով քննություն է սկսվել։

Հիշեցնենք,  որ 1921 թ. մարտին Խորհրդային Ռուսաստանը և Քեմալական Թուրքիան Մոսկվայում բարեկամության պայմանագիր ստորագրեցին, որով, փաստացիորեն, հստակեցնում էին սահմանները Կովկասում։ Մոսկվայի պայմանագիրը հաստատում էր Թուրքիայի հետ արդեն եղած սահմանը, որը ձևավորվել էր 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերի թուրք-հայկական պատերազմում հայերի պարտության հետևանքով։ Այդ պայմանագրով Հայաստանը կորցնում էր շուրջ 20 հազար կմ2 տարածք։ 

1921 թվականի հոկտեմբերի 13-ին կնքվում է Ղարսի պայմանագիրը։ Այն, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում է վերջինիս դրույթները և սահմանում ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև:

Այս պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռն իր հարակից շրջաններով ներառյալ, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում: Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը: 

Հիմա Գեորգիի կողմից Ռուսաստանում ծավալած դատը արդեն տևում է երկու տարի։ Վերաքննիչ դատարանը ստորին ատյանի դատարանի կողմից ավելի շուտ կայացրած Հակահայ որոշումը բեկանել է` գործը վերանայվում է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին