▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Կարապետյանը` Մոսկվայի Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի տնօրեն

Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի գործող տնօրեն  Վլադիմիր Ուրինին կփոխարինի  նրա տեղակալ Արա Կարապետյանը:

«Թատրոնը կաշխատի այնպես, ինչպես նախկինում էր: Այն կղեկավարի իմ առաջին տեղակալը, ում հետ աշխատել եմ 7 տարի: Նա երաժիշտ Արա Կարապետյանն է: Թատրոնում կադրային փոփոխություններ չեն լինի»,-ասել է Ուրինը:

Արա Կարապետյանը ծնվել է 1969 թվականին, Երևանում: Եղել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դիրիժորը, աշխատել է Պերմի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում։ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնում աշխատում է 1997թ.-ից. տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more