▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում եմ խարույկի վրա այրել Սանասարյան Դավիթին. նա հայտարարել է, որ քրիստոնյա չի

Առաջարկում եմ խարույկի վրա այրել Սանասարյան Դավիթին, նա հայտարարել է, որ քրիստոնյա չի, այստեղից կարող ենք եզրակացնել, որ նա հայ չի, ապազգային կերպար է, որից էլ կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում մութ ուժերի ներկայացուցիչն է, ջհուդամասոն կամ մորմոն է.... 


Միգուցե առաջին հայացքից մտածեք, որ 43 աստիճան ջերմություն ունեմ, բայց լուրջ առաջարկ եմ անում, միգուցե հանգստանան շատերը, որ հանդգնել եմ հայտարարել իմ ոչ քրիստոնյա լինելու մասին...
Ինձ ճանաչողներից շատերը հիասթափված են ինձնից, մարդիկ ովքեր ոչ մի անգամ իմ նկատմամբ ջերմ չեն եղել, մարդիկ, ովքեր իմ մասին հոգացել կամ անհանգստացել են, բայց շատերն այս քանի օրը վատ են զգացել իմ հայտարարությունից...
Ինչքա՞ն ներփակված հասարակություն ենք, այս ինչ կրթական մակարդակի վրա ենք, այս ինչ մթագնած մտածելակերպ ունենք, ու սրա համար մեղավոր չեն իշխանությունները, նրանք նախամարդու կերպարին նման գոռթամազյանների ու կեղծ հոգևորականների միջոցով միշտ կարող են տարածել, որ հայը պարտադիր պետք է քրիստոնյա լինի, որը կարող եք առանց մեկ վայրկյան մտածելու տարածեք ինքներդ...
Ինձ վատություն չեք անում, ես կեղծ քրիստոնյա չեմ, ես որևէ աղանդ ներկայացուցիչ չեմ, ես հարգում եմ քրիստոնեական շատ արժեքներ, այդ արժեքները կրողներին, մուսուլմանական շատ արժեքներ, բուդդիստական շատ արժեքներ, այն բոլոր արժեքները որոնք համամարդկային են, բայց չեմ ընդունում կրոնը, բայց նաև հարցականի տակ չեմ դնում Աստծո գոյությունը....
Ուսումնասիրեք, հասկացեք, թե ինչ է կրոնը, հայեր, դուք հայ եք անկախ ձեր հոգևոր արժեքների, ձեր դավանած գաղափարների, դուք անգամ հայ եք՝ անկախ ձեր կամքի....

 


Դավիթ Սանասարյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more