▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Աբրահամյան, չե՞ք լսել` մարդ սիրում է իր պիտակը կպցնել դիմացինին

Համացանցում շարունակվում են  քննադատություններն ու քննարկումները «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած տեսանյութի վերաբերյալ, ըստ որի` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «Հայ մեր»   աղոթքից մի նախադասություն մոռացել է:   Այս կապակցությամբ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի գրառմանը անդրադարձել է լրագրող Զար Դիլանյանը: Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Իհարկե, այս գրառմանն անդրադառնալը իմաստ չունի, այս մարդու դեմ խաղ չկա. ինքը լրագրական մտքի գիգանտ է, լրագրական էթիկայի հիմնադիր, նեյտրալ ու ազնիվ լրագրող, այդուհանդերձ մի քանի նկատառում` տառասխալներից բացի` «սայթաքել» բառը ք-ով է գրվում, հարգելի Արամ Աբրահամյան, ոչ թե «սայթակել», երկրորդ՝ էթիկայի ու լրագրական էտալոնի չափանիշ լրագրողին մի՞թե հարիր է նման սուբյեկտիվ կարծիքը հրապարակավ տեղադրել էջում, և վերջապես, չե՞ք լսել ասացվածքը` մարդ սիրում է իր պիտակը կպցնել դիմացինին...իսկ ուրախացողներին ու տարածողներին մի բան միայն` կեցցեք, լավ եք մանիպուլացվում...:) Խաղաղություն ձեզ, ճշմարիտ քրիստոնյաներ. Քրիստոնյայի առաջին որակը չդատելն ու չզրպարտելն է. թող քար նետի նա, ով մեղք չի գործել...իսկ եթե ոչ` կգա քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակը...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more