▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Հարությունյան. «8 մլն դրամը կյանքումս ծախսած ամենանպատակային գումարն է»

Ութ միլիոն դրամ ընտրագրավի համար չեմ զղջում. դա իմ  կյանքում ծախսած ամենանպատակային գումարն է: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը` հավելելով.  «Պայքարը լքում են նրանք, ովքեր մնում են ցուցակում»:

Նշենք, որ թեկնածուն  հայտարարություն է տարածել, որ այսօր ժամը 17.00-ից հացադուլ է հայտարարելու ԿԸՀ-ի առջև  և այնտեղ մնալու է մինչև վաղը 17.00-ն, ապա՝ հանելու է թեկնածությունը:

Մինչև հացադուլը Արամ Հարությունյանը այցելելու է  հունվարի 21-ից հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: 

Նրա կանխատեսմամբ` նախագահի թեկնածուներ  Անդրիաս Ղուկասյանը, թե Վարդան Սեդրակյանը, թե Արման Մելիքյանը մեկ տոկոս ձայն էլ չեն հավաքելու

 Արամ Հարությունյանը  վստահ է, որ եթե նույնիսկ թեկնածուները չհանեն իրենց թեկնածությունը, ապա նրանք չեն շնորհավորելու Սերժ Սարգսյանին ընտրվելու կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more