▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց 2 ոտքի և աջ ձեռքի` հայ սպան դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը դարձել է  բազկամարտի աշխարհի չեմպիոն` հաշմանդամություն ունեցող անձանց մրցումներում։ Այդ մասին Ստեփանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Հայ մարզիկը 2 ոսկե մեդալ է շահել 75 և 80 կգ քաշային կարգերում, նաև դարձել է բրոնզե մեդալակիր` ծանրորդների շրջանում։

Նշենք, որ բազկամարտի աշխարհի առաջնությունն ընթացել է նոյեմբերի 18–ից 21–ը լեհական Ռումիա քաղաքում։

Հիշեցնենք, որ Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է 2014թ.–ին, ադրբեջանական դիվերսիայի հետևանքները վերացնելու ընթացքում, երբ վիրավոր ընկերոջ կյանքն էր փրկում ականապատ դաշտից։ Նրա 2 ոտքն ու մի ձեռքն ամպուտացիայի են ենթարկել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more