Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․ «Մեր այս տարածքային կորուստների շղթան հավերժ է լինելու, ավելի ճիշտ` մինչև վերջին բուռ հողը, քանի չկա պայքար, իսկ պայքարը ծնվում է նպատակից։
Այն օրը, երբ հայոց ՀՈՂԱՀԱՎԱՔԸ դառնա մեր ուղեղներում և պետականության հիմքում դրված ազգային նպատակ, մեր պատմության անիվն այլ ուղիով կգնա։
Այսօր մենք ունենք Արարատ կոնյակի գործարան, զբոսաշրջային գործակալություն, բանկ, առողջարան, ճանապարհաշինական ընկերություն, քանթրի քլաբ, ռեստորան, թենիսի ու ֆուտբոլի ակումբներ, հյուրանոց, ամսագիր, անգամ մսի ու ձկան խանութ, բայց Արարատը վերադարձնելու նպատակ չունենք ու չենք էլ ունեցել, դրա համար էլ չպահեցինք Արցախը։
Եթե հիմա մեր առաջ նպատակ չդնենք վերադարձնել Շուշին, Հադրութը, Վարանդան ու Մեխակավանը, Ակնան ու Կովսականը, հաջորդը Երևանն ենք կորցնելու․․․
*Եթե հայոց ՀՈՂԱՀԱՎԱՔԸ չդառնա մեր պետականության հիմքում դրված ազգային նպատակ,
*եթե հայոց ՀՈՂԱՀԱՎԱՔԻ ազգային նպատակը պաշտպանված չլինի պետության կողմից իրավականորեն,
*եթե հայ ազգը կրողը չլինի հայոց ՀՈՂԱՀԱՎԱՔԻ ազգային նպատակի,
մենք պարտության, ամոթի, խայտառակության, պատվազրկման նորանոր նոյեմբերի 9-ներ ենք ունենալու։
Մեր ոչնչացումն անթաքույց ցանկացող թշնամու առկայության պարագայում, ինչպիսին որ թյուրքն է, սա մեզ համար գոյության կռիվ է։
Կենդանի մնալու ու կռվում հաղթած դուրս գալու համար Հայկական լեռնաշխարհը վերահայեցնել է պետք․․․»։
«Արարատը վերադարձնելու նպատակ չունենք ու չենք էլ ունեցել, դրա համար էլ չպահեցինք Արցախը». Ալվինա Աղաբաբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet