▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզում ՊԲ զինծառայողն ընտանիքով վթարի է ենթարկվել. 2-ամյա որդին տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 26-ամյա վարորդը Volkswagen -ով հայտնվել է դաշտում. ինքն ու կինը տեղափոխվել են հիվանդանոց, 2- ամյա տղան տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Հուլիսի 2-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 26-ամյա Մկրտիչ Ղահրամանյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 DA 817 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Ղահրամանյանը , ուղևոր 24-ամյա Արմինե Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն, իսկ 2-ամյա Արտաշես Ղահրամանյանը տեղում մահացել է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխան հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 25 մետր հեռավորության վրա:

Ֆոտոլրագրողի տեղեկություներով վարորդ Մ. Ղահրամանյանը ծառայում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, իսկ մահացած երեխան նրա որդին էր, վիրավոր Ա. Մնացակյնանն էլ կինը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more