▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արարատի նկատմամբ ֆոբիաներ են ձևավորվել որոշ մարդկանց մոտ»․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

 

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 28-ին և 29-ին Մայր Տաճարում տեղի կունենան Մյուռոնօրհնության արարողություններ, որոնք կրում են «Դրոշմ ինքնության» խորագիրը, իսկ տարբերանշանի վրա պատկերված են Մայր Տաճարը, մյուռոնի կաթասան և Արարատ լեռը։
Մայր Տաճարում ընթացող ասուլիսի ժամանակ լրագրողի հարցը վերաբերվում էր հենց տարբերանշանին, մասնավորապես Արարատ լեռանը․ «Շատ տարօրինակ է, որ Արարտ լեռան ներկայությունը բնութագրվում է որպես պահանջատիրություն։ Ենթադրում եմ՝ այս մտավախություններից ելնելով է, որ Արարատ սարի նկատմամբ նման ֆոբիաներ են ձևավորվել որոշ մարդկանց մոտ։ Արարատը մեզ համար ուխտ է, հիշողություն է, վերադարձ է դեպի մեր արմատները։ Տարբերանշանի վրա հավաքական խորհրդանիշներ են, որոնք բնութագրում են մեր ինքնությունը»,- ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more